Հաջորդ տարի իշխանությունները ՆԳՆ բյուջեն կավելացնեն 40%-ով, իսկ բանակինը՝ ընդամենը 9%-ով։ Դրա մասին նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա այս թվերը ցուցադրական է անվանել։ «Դրա վկայությունը դարձան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնցում նա ցեխ էր շպրտում բանակի սպաների վրա։ Մինչդեռ վերջիններս ծպտուն անգամ չեն հանում, թեև նրանցից շատերն անցել են արցախյան պատերազմի միջով և ոչ մի տեղ չեն փախել»,- նշել է Մանուկյանը։

Նա մատնանշել է բանակում տիրող բարոյահոգեբանական վիճակը, որը, նրա գնահատմամբ, դառնում է ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի պատճառ։

«Ընդ որում, Գլխավոր շտաբում պատասխանատու պաշտոնը երկար ժամանակ թափուր էր մնում»,- ընդգծել է պատգամավորը։

Նա կասկածի տակ է դրել ատեստավորման միջոցով բարձրաստիճան սպաների աշխատավարձը բարձրացնելու՝ իշխանությունների նախաձեռնությունը՝ այն պայմաններում, երբ բանակում սպանություններ և ինքնասպանություններ են տեղի ունենում։

Մանուկյանը ստի մեջ մեղադրել է իշխանություններին, որոնք ընթացիկ տարվա զորահանդեսի ժամանակ ասում էին, թե բանակը նոր համազգեստ է ստացել։ «Նոր համազգեստ չկա։ Հիմա պաշտոնյաներն ասում են, որ նմուշները հաստատել են, և պետք է մրցույթ հայտարարել»,- հավելել է նա։