Սևան քաղաքի Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակում այսօր՝ նոյեմբերի 26–ին, «Միասնական համայնք» կուսակցությունը քարոզարշավն ամփոփում է հանրային հավաք-համերգով։
Համերգին մասնակցում են «HAYAT PROJECT» և «IM PROJECT» խմբերը։ Միջոցառումը կազմակերպվել է Սևան համայնքի ղեկավարի թեկնածու Վահրամ Գևորգյանի նախաձեռնությամբ։
Միջոցառման ավարտին ելույթով հանդես կգա համայնքի ղեկավարի թեկնածու Վահրամ Գևորգյանը։
Նշենք, որ Սևան համայնքում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 29–ին։ Այստեղ ՏԻՄ ընտրություններին մասնակցում է երեք ուժ՝ ՔՊ-ն, որի համայնքապետի թեկնածուն Սուրեն Գրիգորյանն է, «Միասնական համայնք» կուսակցությունը և «Վստահություն» կուսակցությունների դաշինքը։
«Վստահություն» դաշինքի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանը: Վերջինիս նախորդ՝ 2021-ի ընտրություններում սատարում էր ՔՊ-ն:
Մուրադյանը հայտնի ՀՀԿ-ականներից է, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք է Սևանի քաղաքապետ դարձել, 2021-ին էլ շարունակել է պաշտոնավարումը՝ Փաշինյանի թիմի աջակցությամբ:
Սևանում հայտնի գործարար Վահրամ Գևորգյանն էլ «Միասնական համայնք» կուսակցության թեկնածուն է։ Ծագումով Ծովագյուղից, Սևանում բազմաթիվ բիզնեսներ ունեցող Գևորգյանն իր ելույթներում քննադատում է ՔՊ–ին։











