Ֆրանսիական ուլտրաաջ «Ազգային ճակատ» կուսակցությունը հայց կներկայացնի երգչուհի Մադոննայի դեմ, եթե Փարիզում նրա համերգին ցուցադրվի այն նույն տեսագրությունը, որը որ ցուցադրվել էր Իսրայելի համերգին:
Ավելի վաղ Լե Պենն ընդգծել էր, որ «ծերացող երգչուհիները հաճախ են օգտագործում տարբեր տեսակի սադրանքներ, որպեսզի նրանց մասին կրկին խոսեն», հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Երգչուհին աղմկահարույց տեսագրությունն օգտագործել էր Իսրայելում իր շոուի ժամանակ` որպես «Ինձ ոչ ոք չի ճանաչում» երգի ֆոն: Կադրերից մեկում հայտնվել էր Մարին լե Պենը` ճակատին սվաստիկա, իսկ վերեւի շրթունքին նկարված են եղել հիտլերյան բեղեր: Այնուհետեւ էկրանին նրա փոխարեն հայտնվել է Ադոլֆ Հիտլերի լուսանկարը:
Թել Ավիվի համերգներով բացվել է շրջագայությունը, որի ընթացքում ծրագիրը բազմիցս կկրկնվի: Երգչուհին շրջագայություն է կատարում նոր MDNA սկավառակի աջակցության համար: Փարիզյան համերգը տեղի կունենա 2012 թվականի հուլիսի 14-ին:











