Էլեկտրակիթառների ստեղծող Լես Պոլի երաժշտական գործիէների եւ անձնական իրերի հավաքածուն վաճառվել է 5 միլիոն դոլարով:
Ամենաթանկ լոտն է դարձել 1951 թվականին պատրաստված Fender Nocaster էլեկտրակիթառը, այն վաճառվել է 216 հազար դոլարով: Մյուս թանկարժեք լոտերի շարքում է հազվադեպ փորձարարական վահանակը, որի վրա Լես Պոլը փորձեր է կատարել ձայնի հետ, ձեռքով նկարված էլեկտրակիթառի ուրվագծերով տետր եւ այլն:
Աճուրդը նվիրվել էր Լես Պոլի ծննդյան օրվան, որն 97 տարեկան կդառնար հունիսի 9-ին: Ստացված միջոցները կփոխանցվեն Պոլի հիմնադրամին, որն իրականացնում է երաժշտական ասպարեզում կրթական նախագծեր եւ աջակցում է ձայնի ասպարեզում հետազոտողներին, հայտնում է ռադիո «vesti FM»-ը:
Հավաքածուի մարգարիտն է եղել Gibson Les Paul լեգենդար կիթառի օրինակը: Les Paul էլեկտրակիթառը դրել էին Բոբ Մառլիի դագաղում` նրա մահից հետո:
Լոս Անջելեսում կայացած աճուրդի օրնակն ստեղծվել էր 1982 թվականին: Կիթառը վաճառվել էր 180 հազար դոլարով:











