Իր համաշխարհային շրջագայության շրջանակում Մադոննան երգել է  թուրք երկրպագուների համար: Ի դեպ, վերջին անգամ Թուրքիայում նա ելույթ էր ունեցել 1993թ.: Բնականաբար, ստամբուլյան «Արենա տելեկոմում», որը տեղավորում է 50 հազար հանդիսատեսի, ասեղ գցելու տեղ չկար:

Բազմահազարանոց դահլիճը շունչը պահած հետեւում էր համերգին, բայց 53-ամյա երգչուհուց նման շոու ոչ ոք չէր ակնկալում, գրում է  kp.ru-ն:Կատարելով Human Nature երգի սադրիչ համարը, փոփ թագուհին հանկարծակի կանգ առավ, խորամանկ ժպտաց եւ... մերկացրեց աստղային կուրծքը: Թուրք երկրպագուները մի ակնթարթ սառեցին, այնուհետեւ բազմահազարանոց ամբոխը հիացած բացականչություններ արձակեց: Մադոննան էլ, ասես ոչինչ չէր եղել, շարունակեց երգել:Հիշեցնենք, սա աղմկահարույց երգչուհու արտասովոր արարքի առաջին դեպքը չէ: Իսրայելի համերգում նա մարդկանց խաղաղության կոչ էր արել` ինքնաձիգը  պահած հանդիսատեսի վրա:Ի դեպ, առօրյա կյանքում երգչուհին բավական համեստ է: Համերգի հաջորդ օրը Մադոննան այցելել է Ստամբուլի տեսարժան վայրեր: Ոչ ոք ի դեմս սեւազգեստ, ոչ բարձրահասակ կնոջ չի ճանաչել գերաստղին: Փոփ լեգենդին ուղեկցել է ընկերը` 24-ամյա Բրահիմ Զաիբաթը: Իսկ ահա նրա դուստր Լուդերսը, որը մոր մոտ բալետ է պարում, արհամարհել է էքսկուրսիան: