Մադոննան շարունակում է ապշեցնել հանրությանը բեմում իր սկանդալային արարքներով:  Ստամբուլում կուրծքը մերկացնելուց հետո Հռոմում նա հանրությանը ուրախացրել է գրեթե մերկ հետույքով:

Stadio Olimpico-ի բեմում ելույթի ժամանակ` Human Nature հիթը կատարելիս նա իջեցրել է շալվարն ու ոգեւորված հանդիսատեսներին ցուցադրել իր բարեմասնությունը:

Մինչ համերգը երգչուհի ասել էր, թե այնպիսի անակնկալ է անելու, որ «խելքամաղ անի անգամ Հռոմի պապին»: