Ռուսաստանի ԿԸՀ-ի ղեկավար Վլադիմիր Չուրովը «Սելիգերի» համաժողովին ժամանել  է օդապարիկով: 

Ինչպես հայտնում է  «lenta.ru»-ն, Չուրովից առաջ «Սելիգեր» օդապարիկով ժամանել էին միայն Վլադիմիր Պուտինը եւ կրթության նախարարի տեղակալ Իգոր Ռեմորենկոն:  

LifeNews-ը հստակեցնում է, որ Չուրովի օդապարիկի վայրէջքն այնքան էլ հաջող չի անցել, այն  քշվել է ճահիճների կողմը: 

Սակայն այնտեղ այն քիչ է մնացել, մի քանի րոպե անց օդապարիկն օդաչուի շնորհիվ նորից կարողացել է օդ բարձրանալ:

Ինչպես հայտնել է «Սելիգերի» մամուլի քարտուղար Աննա Բիրյուկովան, վերջին պահին հաջողվել է  ուղղել, եւ օդապարիկը դաշտում է վայրէջք կատարել, արդյունքում ամեն ինչ բարեհաջող է ավարտվել:

Այժմ «Սելիգերում» տեղի է ունենում  «Քաղաքականության» եզրափակիչ մասը: Նրա համակարգողն է բլոգեր Դմիտրի Տերնովսկին, որը պատրաստվում էր համաժողովին առաջին անգամ ընդդիմադիրների հրավիրել: «Սելիգեր» էր պատրաստվել մեկնել Սերգոյ Ուդալցովը, սակայն հետաձգել է թռիչքը  «Բոլոտնայայի գործի» նոր մասնակիցների ձերբակալությունների հետեւանքով:

«Սելիգեր» ճամբարն համանուն լճի վրա  անցկացվում է 2005 թվականից: Սկզբում այնտեղ հավաքվում էին միայն է «Նաշի» շարժման ակտիվիստները, սակայն հետագայում շրջանակներն ընդլայնվել են: 2012 թվականին «Սելիգերի» անցկացման համար բյուջեից 280 միլիոն ռուբլի է հատկացվել: Հովանավորները հրաժարվել են  միջոցներ հատկացնել ճամբարի ֆինանսավորման համար: