Լեդի Գագան նկարահանվել է ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսի  «Մաչատեն սպանում է» (Machete Kills) ֆիլմում: Այդ մասին Twitter-ի իր միկոբլոգում հայտնել է ռեժիսորն ինքը:

«Նա հիանալի է, ես պարզապես ցնցված եմ», - գրել է Ռոբերտը: Նա ներկայացրել է նաեւ երգչուհու պատկերով կինոպաստառը: 

Լեդի Գագան հաստատել է այդ լուրը: «Այո, դա ճիշտ է: Իմ դերասանական դեբյուտը Ռոդրիգեսի  «Մաչետեն սպանում է» ֆիլմում խաղացած դերն է: Ես այնքան հուզված եմ»:

Երգչուհին մարմնավորել է կին վամպիրի` Քամելեոն անվամբ, այլ մանրամասներ հայտնի չեն, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

«Մաչետեն սպանում է» ֆիլմը  «Մաչետե» ֆիլմի պատմության շարունակությունն է: Մեքսիկացի Մաչետեին (Դենի Տրեխո) վարձում են սենատորի (Ռոբերտ դե Նիրո) սպանության համար, իսկ հետո «գլխին սարքում են»: Սակայն պարզվում է, որ Մաչետեն դաշնային նախկին գործակալ է: Նա որոշում է վրեժ լուծել Լուսի (Միշել Ռոդրիգես), Պադրեի (Չիչ Մարին) եւ Սարտանա Ռիվերայի (Ջեսիկա Ալբա) օգնությամբ:

Նոր ֆիլմում խաղացել են նաեւ Մել Գիբսոնը եւ Չառլի Շինը, որը խաղում է ԱՄՆ-ի նախագահի դերը:

«Մաչետեն սպանում է» ֆիլմը  վարձույթում կհայտնվի 2013 թվականին: Արդեն նախատեսված են երրորդ ֆիլմի` «Մաչետեն կրկին սպանում է»,  նկարահանումները: