NEWS.am-ի ընթերցողները երկու տեսանյութ են նկարել Երեւանի կենտրոնում, որոնք բավական ուշագրավ բացահայտումներ են անում:

Առաջին տեսանյութում սովորական մի շուն է, որը խելոք կանգնում է լուսացույցի կարմիր նշանի տակ` կարգապահության օրինակ ծառայելով:

Մյուս տեսանյութը նկարվել է հուլիսի 27-ի առավոտյան, ժամը 08:50-ին: 034ՍՍ01  համարանիշի «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենան 45 վարկյանում կատարեց ճանապարհային երթևեկության կանոների 3 կոպիտ խախտում` Կորյուն փողոցի վրա խախտեց ճանապարհային երթևեկության կանոներով նախատեսված 1.3 գծանշման (1.3` չորս և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը և դուրս եկավ հանդիպակաց գոտի,  Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկը անցավ լուսացույցի կարմիր լույսի ժամանակ, աջ շրջադարձը կատարեց երկրորդ շարքից: