Փարիզի Օլիմպիա ակումբում հուլիսի 26-ին դժգոհ երկրպագուները սուլել են Մադոնայի համերգի ժամանակ:

Դա եղել է նրա ամենակարճ համերգը. շոուն տեւել է ընդամենը 45 րոպե: Երբ ֆանատները հասկացել են, որ երգչուհին «վերջնականապես»  է հեռացել բեմից,  դժգոհել են եւ սկսել ետ պահանջել իրենց գումարը, հաղորդում է  BBC News-ը: 80-200 եվրո արժողությամբ  2000 տոմսերը վաճառվել են հաշված րոպեների ընթացքում, իսկ «ձեռքի վրա» վաճառվող տոմսերի գինը հասել է 1000 եվրոյի:

Բացի այդ, հանդիսատեսի դժգոհությունն է առաջացրել նաեւ այն, որ Մադոնան 15 րոպե խոսել է  քաղաքականության եւ հանդուրժողականության մասին` երգելու փոխարեն: