Շիրակի մարզի Գյումրի քաղաքին այսօր անակնկալ են մատուցել ագռավները: NEWS.am-ի թղթակցի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ակռավների բազմահազարանոց երամը ճախրում երկնքում, այնուհետ իջնում ցորենի արտերը:

Մասնավորապես Գյումրի քաղաքի Սովխոզ թաղամասում թռչունները մի պահ խոչընդոտներ են ստեղծել նաեւ Խրիմյան Հայրիկ փողոցով երթեւեկող վարորդների համար, բախվելով դիմապակուն: Դաշտերում  աշխատող գյուղացիները պատմել են, որ չնայած իրենք ագռավների այցից զարմացած չեն, սակայն նման քանակությամբ դեռ չէին տեսել:

Լուսանկարները եւ տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի