Ուիթնի Հյուսթոնի մասնակցությամբ վերջին ֆիլմը, որում նա հանդես է եկել գլխավոր դերերից մեկում, ռեժիսոր Սալիմ Աքիլայի երաժշտական «Sparkle» դրաման է, որը ԱՄՆ-ում էկրան կբարձրանա օգոստոսի 17-ին:
Ֆիմի նկարահանումներն ավարտվել են դերասան-երգչուհու անսպասելի մահից երեք ամիս առաջ: Օգոստոսին նա կդառնար 49 տարեկան:
Աքիլայի աշխատանքը 1976 թ-ին էկրան բարձրացած եւ երիտասարդ Հյուսթոնի սիրտը գրաված ֆիլմի նոր տարբերակն է: Ֆիլմը ներկայացված է Հարլեմում առանց հայր մեծացած 3 քույրերի պատմությունը, ովքեր հետագայում նշանավոր են դառնում, սակայն չեն դիմանում հանրաճանաչության բեռին:
Ռեժիսորը դեպքերը 50-ականների Հարլեմից տեղափոխել է 60-ականների Չիկագո, որտեղ տաղանդավոր երիտասարդ երգչուհին դառնում է նարկոդիլերի զոհը: Քննադատները դերը անվանել են Հյուսթոնի «կարապի երգ»-ը. սցենարը շատ դեպքերում զուգահեռվում է աստղի անձնական պատմության հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ֆիլմի բյուջեն ամերիկյան չափանիշներով բավականին համեստ է, այն կազմել է 17 միլիոն դոլար:











