Ամերիկյան երգչուհի Մադոննան ֆրանսիական Նիցցա քաղաքում համերգի ժամանակ կրկին հիշել է Pussy Riot ռուսական փանկ-խմբին: «Ազատություն Pussy Riot-ին»` բեմից գոռացել է նա:

Երգչուհին պարզաբանել է, որ Pussy Riot-ի շուրջ առաջացած իրավիճակը միակը չէ, որ նրան անհանգստացնում է Ռուսաստանում: «Գլխավորը ազատությունն է եւ ոչ միայն Pussy Riot դեպքում, այլ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, որպեսզի նրա հետ արժանապատվորեն վերաբերեն: Մենք պետք է ազատության մարտիկներ դառնանք»,-ավելացրել է նա, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով AFP-ին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ օգոստոսին Մադոննան իր կայքում հաղորդագրություն է տեղադել, որով նշել է, որ Pussy Riot-ի անդամների երկամյա ազատազրկման դատավճիռը չափազանց դաժան է համարում: Բացի այդ երգչուհին խմբին իր աջակցությունն է արտահայտել նաեւ Մոսկվայում վերջերս  կայացած համերգի ժամանակ: Pussy Riot խմբի աջակցությամբ են հանդես եկել նաեւ համաշխարհային մեծության անյպիսի աստեղ, ինչպիսիք են Ստինգը, Բյորկը, «Red Hot Chili Peppers», «Franz Ferdinand» խմբերը եւ ուրիշներ: