Google.ru որոնողական համակարգը, այսօր` օգոստոսի 23-ին ցուցադրում է ափին իր արքայազնին սպասող Ասոլի նկարը: Ալ առագաստներով նավը  ափին է մոտենում,  իսկ հորիզոնում երեւում է  Google-ի ավանդական լոգոն: Այսօր լրանում է 20-րդ դարի ռուս չգնահատված գրողներից մեկի`  Ալեքսանդր Գրինի 132-րդ տարելիցը:

Ալեքսանդր Գրինը  ծնվել է 1880 թ-ի օգոստոսի 23-ին: Նրա առաջին պատմությունը` «Շարքային Պանտելեեւի արժանիքը» կալանքի տակ է դրվել հրատարակչությունում եւ ամբողջովին այրվել է, մինչեւ որ հեղինակը հեղափոխական քարոզչության մեղադրանքով պատիժ էր կրում:

1920-1932 շրջաններում գրվել է նրա լավագույն ստեղծագործությունները` այդ թվում, նշանավոր «Ալ առագաստները»:

1932 թ.-ի հուլիսի 8-ին Ալեքսանդր Գրինը մահացել է Հին Ղրիմի իր տանը: