Օգոստոսի 4-ին, ժամը 10.55-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ օդանավակայանում ավտովթար է տեղի ունեցել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի 2-րդ հարկում գտնվող մեկնման սրահ տանող ճանապարհին «LEXUS GS 450 G» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի մասից եւ բախվելով աջ ճամփեզրի ճաղավանդակին` ընկել է 1-ին հարկի ճանապարհին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ավտոմեքենայի զննությամբ` սրահից հայտնաբերվել եւ առգրավվել է «Մակարով» տիպի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 8 փամփուշտով, իսկ բեռնախցիկից` «BENNELLI ARMI» տիպի հրացան` լիցքավորված 4 փամփուշտով:
Կատարվում է նախաքննություն:











