Երեխային ճանկող կանադական արծվի տեսագրությունը, որը երկու օրում դիտել էին ավելի քան 13 մլն անգամ, կեղծ է եղել : Տեսանյութի հեղինակները, գիտակցելով, թե որքան են վախեցրել Մոնրեալի բնակիչներին, խոստովանել են, որ ընդամենը համակարգչային գրաֆիկայի իրենց հմտություններ են ցուցադրել. Արծիվն ու երեխան եռաչափ շարժանկարներ են, ասված է Centre NAD համակարգչային գրաֆիկայի կանադական կենտրոնի հաղորդագրությունում:
Հոլովակը YouTube-ում տեղադրվել էր դեկտեմբերի 18-ին: Ոմանք մոնտաժային անհարթություններ էին մատնանշել: Հոլովակը ստեղծել են երեք ուսանողներ, այն կուրսային աշխատանքի նման բան էր:
Սակայն դիզայներները չեն հստակեցնում, թե ինչու է այդ աշխատանքը հայտնվել վիդեոհոսթինգում, գրում է NEWSru.com-ը:











