Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայ ժողովրդին շնորհավորել է Նոր տարվա եւ Ծննդյան տոների կապակցությամբ: Իր հայերեն ուղերձում դեսպանը ամերիկյան ժողովրդի անունից լավագույն մաղթանքներ է փոխանցել.

«Ես եւ կինս` Լիբին, վայելեցինք Հայաստանում անցկացված առաջին տարին: Մենք գնահատում ենք  հայ ժողովրդի ջերմ հյուրընկալությունը եւ հիանում ենք Հայաստանի բնության գեղեցկությամբ եւ հարուստ պատմությամբ: 2012 թ-ին Հայաստանն ու ԱՄՆ-ը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը եւ մեր երկու երկրների միջեւ գործընկերությունը:

Մեր երկրներն աշխատում են ի նպաստ Հայաստնում եւ տարածաշրջանում  խաղաղության, բարգավաճման, ժողովրդավարության եւ անվտանգության հաստատման:  Այս ամսվա ընթացքում մենք  քննարկեցին հայ-ամերիկյան համագործակցությունը հայկական սփյուռքի հետ»,-նշել է դեսպանը:

Նա պատմել է, որ տոները կանցկացնի հինգ երեխաների հետ` թոռնիկի սպասումով, որը պետոք է լույս աշխարհ գա հունվարին: «Ցանկանում եմ ամենայն բարիք: Երջանիկ Ամանոր եւ Սբ Ծնունդ»: