Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Սիչուան նահանգի վարչական կենտրոն Չենդու քաղաքում ընթանում է աշխարհի ամենամեծ շենքի շինարարությունը:
Լրատվական AFP գործակալությունը հայտնում է, որ New Century Global Centre շենքի երկարությունը 500 մ է, լայնությունը` 400մ, բարձրությունը` 100մ, շինության ընդհանուր մակերեսը 1,7 միլիոն քմ է, հաղորդում է Newsru.co.il-ը:
Գրասենյակներին եւ կոնֆերանսի սրահներին զուգահեռ New Century Global Centre-ում նախատեսված են համալսարանական համալիր, երկու առեւտրային կենտրոն, երկու հինգաստղանի հյուրանոց եւ կինոթատրոն: Մոտավորապես 400 քմ-ը նախատեսված է առեւտրի համար:
New Century Global-ում կլինի նաեւ «արհեստական արեգակ», որը կլուսավորի օրվա մեջ 24 ժամ: Դրա շնորհիվ Ճապոնիայում հատուկ տեխնոլոգիայով համակարգերը կապահովեն ինչպես լուսավորությունը, այնպես էլ շենքի ջեռուցումը:











