Ավստրալացի օդերեւութաբանները գրանցել են նոր եղանակային երեւույթներ։ Կանաչ աշխարհամասում, որտեղ վերջին շաբաթվա ընթացքում չտեսնված տաքությունը դարձել է անտառային ավելի քան 200 հրդեհների պատճառ, ջերմաստիճանը հասել է նոր ռեկորդի՝ +54 աստիճանի: 

Ինչպես հաղորդում է ՆՏՎ-ն, նախօրեին կարմիր ալիքը եկել է այնտեղից, որտեղից նրան ամենաքիչն էին սպսում՝ օվկիանոսից։ Արեւմտյան ծովափին, նավաստիներն ու պատահական  հանգստացողներն ականատես են եղել բնական ամենագեղեցիկ եւ հանելուկային երեւույթներից մեկին՝ հաբուբ ավազամրրիկին։ Մի պահ արեւադարձային ցիկլոնի կենտրոնում քամու արագությունը հասել է 35մ/վ.-ի, հաղորդում է «Առաջին ալիք»-ը։ 

Մասնագետները փորձում են պարզել, թե ինչպես են միացել ավազն ու ջուրը, լիակատար հանգստությունն ու փոթորիկը, եւ, կարեւորը՝ ինչպես է ամերիկյան անապատներին բնորոշ մրրիկը հայտնվել Հնդկական օվկիանոսի տարածքում։