Ճապոնական Կավասակի քաղաքի առեւտրային կենտրոնում կառուցվել է աշխարհի ամենակարճ շարժասանդուղքը: Ավտոկայանատեղիում տեղակայված շարժասանդուղքի երկարությունն ընդամենը 83 սանտիմետր է: Իր բացառիկ չափերի շնորհիվ այն ընդգրկվել է Գինեսի գրքում:
Նշենք, որ ներկայումս աշխարհի ամենաերկար շարժասանդուղքը գտնվում է Հոնկոնգում: Նրա երկարությունը 800 մետր է, այն կարող է բարձրացնել 135 մետր:











