Ամերիկուհի Ջամին Բոուլը տեսահոլովակ է դրել «YouTube»-ում, որում նրա խուլ անգլիական բուլդոգը ինքնամոռաց պարում է ջազի տակ:
Ուինսթոն մականունով շան տիրուհին գրել է, որ շունը պարում է իր երգի եւ ընկերոջ կիթառի ակորդների տակ: Մի քանի թերահավատներ իրենց մեկնաբանություններում նշել են, որ ամենայն հավանականությումբ շունը ճիճու ունի կամ որոշել է պարզապես գորգով մաքրվել: Ի պատասխան քննադատությունների` Ջամինն ասել է, որ Ուինսթոնի միակ թերությունը խլությունն է:
Անասնաբուժերը կարծում են, որ հավանաբար բուլդոգը զգում է կիթառի վիբրացիան եւ շարժվում ըստ այդ տակտերի:











