Համացանցում զարմանալի տեսագրություն է հայտնվել, որտեղ երկու շներ զրուցում են Skype-ով: Ֆոքստերիեր Գեյթորը նոութբուքի էկրանին տեսել է հաչող Բեզիլին, որն ապրում է Վաշինգտոնում: Գեյթորը ձգել է դունչը եւ սկսել բարձրաձայն ոռնալ: 

Սակայն The Daily Mail-ը հայտնում է, որ նոութբուքում Գեյթորի տեսած տեսագրությունը ներբեռնած է եղել Youtube-ից՝ դեռ 2007թ.: Մասնավորապես, շունը ակտիվ երգել-ընկերակցել է Ջասթին Բիբերին եւ Էմի Ուայնհաուսին: Երգերն այնքան են ոգեւորել Գեյթորին, որ նա սկսել է բարձր ոռնալ:  Թեեւ նոր ընկերոջ հետ Գեյթորի հանդիպումը թվացյալ էր, այնուամենայնիվ դիտողները մեկնաբանությունների բաժնում բարձր են գնահատել նրա երգեցողությունը: Նրանցից մեկը գրել է.  «Նրանք վերջում կարծես թե վիճում են», մեջբերում է ТСН-ը: