Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ նյույորքցի, Կիդո անունով կատուն «մատնոց» է խաղում: Պարզվել է, որ կենդանին առաջին անգամ է նման զվարճալիք տեսնում, ինչը չի խանգարել նրան հրաշալի արդյունքներ ցույց տալ:

Kido`s First Shell Game անվանումով տեսանյութում երեւում է, թե ինչպես սպիտակ կատուն ամեն անգամ անսխալ որոշում է, թե որ բաժակի տակ է գտնվում արծաթագույն գնդակը, հաղորդում է Vesti.ru-ն:

Կատվի տիրոջ խոսքով՝ Կիդոն իր մոտ է հայտնվել այն բանից հետո, երբ երկու անգամ նրան վերցրել են երկու տարբեր ընտանիքներ: Հիմա նա ապրում է Նյու Յորքի Բրուքլինի թաղամասում եւ անգամ իր էջն ունի Facebook-ում, որտեղ շփվում է բոլոր ցանկացողների հետ եւ պատմում իր կյանքից: Ըստ այդմ, Կիդոն սիրում է քնել (օրական 18 ժամ), որսով զբաղվել եւ խաղալ տանտիրոջ հետ: