Մեքսիկայի Չյապաս նահանգի Տուստլա Գուտիերես քաղաքի միջազգային օդանավակայանում հունվարի 17-ին ինքնաթիռն ընկնելու հետեւանքով զոհվել է ութ մարդ: Զոհվածների թվում կա երեք երեխա:

Pipper Navajo ինքնաթիռն ընկել է թռիչքից ընդամենը մի քանի վայրկյան անց: Ընկնելուց հետո պայթյուն է որոտացել եւ հրդեհ բռնկվել։
Հրշեջներին հաջողվել է մարել կրակը՝ նախքան դրա տարածվելը կառավարական կայանում, որտեղ   նահանգային իշխանությունների ինքնաթիռները եւ ուղղաթիռներն են կայանած, հայտնում է «ԱիՖ»-ը:

Ավիավթարը որոշ ժամանակով կաթվածահար է արել օդանավակայանի աշխատանքը: