Ավստրալիայի Վիկտորիա նահանգում սիրողական ոսկի որոնողը 5,5 կմ-անոց բնակտոր է գտել: Տղամարդը, ում անունը չի հաղորդվում, ոսկու կտորը գտել է Բալարատ քաղաքի մոտ՝ պորտատիվ մետաղորսիչի օգնությամբ: Բնակտորը եղել է 60 սմ խորության վրա:

Գտածոն արդեն գնահատվել է 315 հազար դոլար: Տեղի փորձագետների խոսքով՝ այդ շրջանում ոսկի են փնտրում տասնյակ տարիներ, բայց նման չափի բնակտոր ոչ ոքի չի հաջողվել գտնել, գրում է Utro.ru-ն:

Ինչպես հայտնում է «ԵվրոՍՄԻ»-ն, ներկայումս Բալարատ քաղաքի իշխանությունները ոսկի որոնողների եւ զբոսաշրջիկների մեծ հոսք են սպասում, քանի որ ոսկի որոնողի այս հաջողությունը կարող է ոգեւորել շատ շատերին: