Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ջրհեղեղները 15 մարդու կյանք են խլել: Մայրաքաղաքի մոտ գտնվող Բոգոր քաղաքում եւ արեւմտյան Յավա կղզու Բանտեն նահանգում ջրհեղեղները եւ սողանքները ութ մարդու կյանք են խլել:

Ըստ Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության (BNPB)` Ջակարտայում տուժել է մեկ քառորդ միլիոն բնակիչ, տանիքից զրկվել է 18 հազար մարդ, որոնց շարքերում սկսել են մաշկային հիվանդություններ տարածվել: 97 հազար տուն ողողված է ջրով` Ջակարտայի մոտավորապես 8%-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»

Ըստ Ինդոնեզիայի օդերեւութաբանների` Ջակարտայում հանգստյան օրերին կարող են մինչեւ 50 մմ տեղումներ գրանցվել: Հունվարի 17-ի գիշերը մայրաքաղաքում 100 մմ տեղումներ էին գրանցվել: Քաղաքի կենտրոնում ջուրը բարձրացել էր մինչեւ մեկուկես մետր: Ջրով ողողված է նաեւ նախագահական պալատը, եւ պետության ղեկավարը ստիպված հետաձգել է Արգենտինայի նախագահի հետ  նշանակված հանդիպումը: