Հայաստանի նկարիչների միությունում հունվարի 19-ին բացվեց ավստրալացի նկարիչ Նագի Էլվասֆի աշխատանքների ցուցահանդեսը (ֆոտոռեպորտաժ): Ներկայացված են հայկական մոտիվներով նկարներ եւ քանդակներ: Հատուկ տեղ է զբաղեցնում Հայոց ցեղասպանության թեմային նվիրված աշխատանքը: Էլվասֆին ստեղծագործության հիմնական լեյտմոտիվը համարում է այն գաղափարը, որ աշխարհում տեղ չկա պատերազմի, բռնության եւ ատելության համար:
Ցուցահանդեսի բացման մասնակիցներին ողջունեց հայտնի երգչուհի Մարգարիտ Շահինյանը եւ նրա աշակերտները` կատարելով ժողովրդական եւ գուսանական երգեր:
Նագի Էլվասֆին ծնվել է Եգիպտոսում ղպտիների ընտանիքում: Հայրենիքում նա հետապնդումների է ենթարկվել իր քաղաքական հայացքների համար, իսկ 1978թ-ին Ավստրալիայի քաղաքացիություն է ընդունել:














