Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը ապրում է Վանաձոր քաղաքի «Բուլղարական» կոչվող տնակային ավանի տնակներից  մեկում: Ունեն 5 անչափահաս երեխա: Նրանցից  8-ամյա Նարեկը, մանկուց հաշմանդամություն ունի: Տան ամենափոքր երեխան մեկ ամսական է:

Տնակը, որում ապրում են 7 անձով, զուրկ է տարրական կոմունալ հարմարություններից: Երեխաները չունեն տաք հագուստ, նորածնին բժիշկները հավելյալ կեր են նշանակել, սակայն ծնողները չեն կարողանում այն գնել՝ գումարի բացակայության պատճառով: Փոքրիկը չունի նաեւ մանկական հագուստ՝ շապիկ, ու նմանատիպ այլ բաներ. Բազմազավակ ընտանիքի հայրը զբաղվում է  խոզապահությամբ, ստացած 30 ազար դրամ աշխատավարձով հոգում են վառելիքի պարտքը: Իսկ 45 հազար դրամ նպաստով՝ հաշմանդամ փոքրիկի դեղորայքի ու այլ հարցեր: Lorinews.com Լոռու մարզային լրատվական կայքը «Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնության շրջանակներում ներկայացնում է Ավետսիանների կյանքի պատմությունը, պատմություն, որն իրոք դաժան է: