Դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել է երկու ամսով։ Որոշումը կայացրել է դատավոր Ֆարխոյանը։ Ավելի վաղ դատախազը միջնորդություն է ներկայացրել կալանքը 3 ամսով երկարաձգելու համար։
Արքեպիսկոպոսին նաև թույլատրվել է առաջիկա շաբաթ օրը ներկա գտնվել Ջրվեժի եկեղեցում կայանալիք մկրտության արարողությանը։



























