ԱՄՆ-ում Չիկագո քաղաքի բնակիչ Իթան Սվենսոնը թռիչք է կատարել մի շենքի տանիքից մյուսի վրա, եւ ընթացքում նկարահանել իր «գլուխգործոցը»։ Տեսանյութը YouTube-ում տեղադրվել է հունվարի 19-ին եւ արդեն դիտվել է 203 հազար անգամ։

Տեսանյութը վիդեոհոսթինգում տեղադրվել է «Սարդ-մարդը գոյություն ունի» վերնագրով եւ դարձել YouTube-ում ամենամեկնաբանվածներից մեկը, տեղեկացնում է The Daily Mail-ը։

Սվենսոնը կլխին տեսագրիչ է հարմարեցրել, եւ սկսել շենքը բարձրանալ 4 հարկանի շենքի տանի կոյուղու խողովակների վրայով։ Հասնելով շենքի տանիք նա թափ է հավաքել եւ թռիչք կատարել հարակից շենքի տանիքին։

Շենքերի հեռավորությունը տեսանյութից չի հասկացվում, քանի որ երիտասարդը տեսագրել է «ձկան աչք» օբյեկտիվով, որը թույլ է տալիս նկարահանել ավելի մեծ տարածք, սակայն աղավաղում է տարածական ընկալումը։

Սվենսոնը նշել է, որ ինքը զբաղվում է հնարքներով, քանի որ նախապատրաստվում է «Ամերիկյան նինձա-ռազմիկներ» մրցմանը։