Ամերիկացիները 70 հազար դոլար հանգանակություն են հավաքել քաղցկեղից մահացած ուսանողուհու մարմինը սառեցնելու համար, որպեսզի հետագայում նրան վերակենդանացնեն եւ բուժեն։ 2011-ին 23-ամյա Քիմ Սոուզիին հայտնել են սարսափելի նորությունն այն մասին, որ նրա գլխուղեղում չարորակ ուռուցք է հայտնաբերվել։ Քիմը փորձել է բուժվել քիմիաթերապիայով, սակայն այն ապարդյուն է անցել։ Աղջիկն իր տեսաբլոգում վիդեո է տեղադրել, հայցելով մարդկանց օգնել իրեն, որպեսզի 70 հազար դոլար գումար հավաքի։ Հենց այդքան գումար է անհրաժեշտ եղել, որպեսզի նրա դին սառեցվի, տարիներ անց գիտության զարգացումից հետո վերակենդանացման նպատակով։

Քիմը նշել է, որ ինքը որեւէ տաղանդ չունի, սակայն երիտասարդ է, եւ երազում է վերակենդանանալ, քանի որ երիտասարդ է եւ ցանկանում է ապրել ու ճանաչել կյանքը։

Աղջկա աղերսին արձագանքել են 10-յակ ամերիկացիներ։ Արդյունքում 70 հազար դոլարը հանգանակվել է, եւ Քիմը կարողացել է պայմանագիր կնքել ընկերության հետ։

Աղջիկը մահացել է հունվարի 17-ին, սակայն նրա մարմինը հողին հանձնվելու փոխարեն անմիջապես սառեցվել է։