Կառավարական մի շարք հանձնաժողովների ղեկավարներ նշանակելու կապակցությամբ Սպիտակ տանը Բարաք Օբամայի պաշտոնական ելույթի ժամանակ տգեղ միջադեպ է պատահել: Ճանճը` վայրէջքի համար երկար տեղ փնտրելուց հետո, ի վերջո կանգնել է նախագահի հոնքերի արանքում: Անկոչ հյուրին Օբաման, ավանդաբար, ճանապարհել է առանց թիկնապահների միջնորդության, եւ նույնիսկ կենդանի է թողել, թեկուզ մինչ այդ այդպես չէր եղել:
Դեպքը պատահել է հունվարի 24-ին, երբ Օբաման ներկայացրել է արժեքավոր թղթերի եւ բորսաների հանձնաժողովի նոր ղեկավարին` Նյու Յորքի հարավային շրջանի նախկին դատախազ Մերի Ջո Ուայթին: Եվ ստիպված կիսատ է թողել ելույթը, քանի որ հենց դեմքի առջեւ հայտնվել է մի սեւ յուղոտ ճանճ: Միջատը մինչեւ հարձակման անցնելը մոտ հինգ րոպե պտտվել է Օբամայի շուրջը, գրում է The Telegraph-ը:
«Այս տղան ինձ զզվացրել է», - Սպիտակ տունը մեջբերում է իր ղեկավարին, որը ակնթարթորեն քշել է իր վրայից միջատին, եւ, ասես ոչինչ չի պատահել, շարունակել է իր ելույթը:
Ըստ NEWSru.com-ի, Օբամայի փոխհարաբերությունները ճանճերի հետ գալիս է դեռ հեռավոր անցյալից: 2008 թվականին, երբ նա դեռ նախագահի թեկնածու էր, տարածաշրջանային հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ ստիպված էր պաշտպանվել միջատների մի ամբողջ պարսից:











