Օդաչուական բարձր վարպետության տեր Ջեյսոն Նյուբերգը` հպարտանալու համար կայքի մեջ ներբեռնելով իր հնարքների տեսանյութը, տհաճ իրավիճակի մեջ է հայտնվել: Իշխանությունները նրա թռիչքները վտանգավոր են համարել:

Ըստ ABC News-ի, ամերիկացին իր հնարքները կատարել է Թեքսասի օդնավակայանում:  320 կմ/ժ արագությամբ թռչող ինքնաթիռը գրեթե գետնին կպնելով հիասքանչ կերպով վեր է սլանում: Այդ ժամանակ ինքնաթիռից մեկ մետրից ոչ ավել հեռավորության վրա կարելի է առանձնացնել մոտոամենագնացով առաջ շարժվող  տղամարդու մարմին:

Ինքնաթիռից ավելի մոտ գտնվող կին օպերատորը տղամարդուց ավելի բարձր ձայներով է արտահայտել իր զգացմունքները: Հնարքների ականատեսներն, որոնք կարող էին օդաչուի զոհը դառնալ, ստիպել են անհանգստանալ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի Դաշնային վարչությանը: Գերատեսչությունում հետաքննություն է սկսվել:

Օդաչուն մոտ օրերս պատրաստվում էր մասնակցել Փենսիլվանիա նահանգի Լանկաստեր քաղաքի օդանավակայանում կայանալիք ավիաշոուին: Բայց պարզվել է, որ Նյուբերգի թռիչքային արտոնագրի ժամկետն անցել է դեռ անցյալ տարվա նոյեմբերին:

Հայտնի է, որ Նյուբերգի հետ հաճախ մասնակցում է Դալաս քաղաքից մոտոցիկլիստը, որը հնարքներ է անում ինքնաթիռի ետեւում, մինչ այն թռչում է: Նաեւ պարզվել է, որ նա դարձել է 2008 թվականին տեղի ունեցած ավիավթարի մասնակից: Այդ ժամանակ, ուղղաթիռը, որի ղեկին Նյուբերգի գործընկերն էր, վթարի է ենթարկվել ուժեղ քամու պատճառով, որին անձնակազմը անտեսել էր: Ընդ որում օդաչուն չուներ թռիչքային արտոնագիր: