Բրիտանացի Քրիստոֆեր Թեյլորը Միացյալ Թագավորությունում առաջին մարդն է, ում կտրված ձեռքը փոխարինվել է բիոնիկական պրոթեզով։

Թեյլորը ձեռքը կորցրել է մի տարի առաջ տեղի ունեցած ավտովթարի արդյունքում։ Նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ պրոթեզը, որին նաեւ տվել են «Միքելեանջելոյի ձեռք» անունը, արժե 75 հազար դոլար, սակայն այն թույլ է տալիս մարդուն գրեթե ամբողջությամբ մոռանալ, վերջույթի կորուստի հետեւանքով առաջացած սահմանափակումները։

«Միքելեանջելոի ձեռքը» ունակ է արձագանքելու ուղեղի նեյրոնի ազդակները։ Այն պատրաստված է մետաղի տարբեր ձուլվածքներից եւ պլաստիկից, իսկ ձեռնաթաթի կառուցվածքը ամբողջությամբ համապատասխանում է բնական ձեռքին։