Չինական  Շենչժեն քաղաքի ոստիկանությունն անցած հանգստյան օրերին ձերբակալել է մի երիտարսարդի, ով փորձել է ինքնասպան լինել` տեղի կենդանաբանական այգու ջայլամին սեփական ատամներով խեղդելուց հետո:

27-ամկա Լի Վոնգին գտել են սպանված ջայլամի վանդակում, տեղեկացնում է «The Atlantic Wire»-ը: Ոստիկանները միանգամից չեն համարձակվել մոտենալ խելագարված տղամարդուն, միայն այն ժամանակ, երբ ուժերը լքել են նրան:

Նախնական տվյալներով, Լի Վոնգը հարձակվել է անպաշտպան կենդանու վրա  անմիջապես կենդանաբանական այգու այցելուների  աչքի առջեւ: Մահացու կծելով թռչունին`  նա այնուհետեւ կտրել է իր երակները, տեղեկացնում է  «NEWSru.com»-ը: