Վաշինգտոնի Սմիթսոնյան ազգային կենդանաբանական այգու աշխատակիցները օրանգուտաններին սովորեցրել են օգտվել iPad-ից  «Apps for Apes»  ծրագրի շրջանակում:

Այգու աշխատակիցների խոսքով` կենդանիների շրջանում հատկապես մեծ պահանջարկ է  վայելում այն հավելվածը, որի միջոցով հնարավոր է երաժշտական գործիքներ նվագել եւ նկարել: Մի քանի օրանգուտաններ նույնիսկ  այլ կենդանաբանական այգիների իրենց ազգակիցների հետ են շփվում:

Այս ծրագիրը պրիմատներին սենսորային տեխնոլոգիաների ուսուցման լայնածավալ հետազոտության բաղադրիչներից է: