Network Seven ավստրալական հեռուստաալիքը ցուցադրել է երկրի հյուսիսում ջրասույզ լինող տարածաշրջանում փոքրիկ աղջկան փրկելու տեսանյութ: Աղջնակին փրկել են պայուսակի օգնությամբ:
Հիշեցնենք, որ Ավստրալիայում արեւադարձային ցիկլոնի հետեւանքով ջրասույզ են եղել հարյուրավոր շինություններ, տասնյակ մարդիկ չեն կարողացել ինքնուրույն լքել տները` փրկարարներին սպասելով տների տանիքներում:
Տեսանյութն արվել է Բիլոիլա քաղաքում` փրկարարի գլխին ամրացված տեսախցիկի միջոցով: Նրանում երեւում է, թե ինչպես են երկու կին նորածնի հետ օգնության սպասել բեռնատարի թափքի մեջ, որը մինչեւ պատուհանները ջրի մեջ էր: Ուղղաթիռից պարանով իջել է անձնակազմից մի հոգի, որը կանանց մեկնել է հակաջրային պայուսակ, որտեղ էլ նրանք տեղավորել են երեխային, որից հետո կայծակից պաշտպանվելու համար փակել են այն: Փրկարարը «թանկ բեռի» հետ բարձրացել է ուղղաթիռ, միաժամանակ հանգստացրել է իր ետեւից նայող կանանց` խոստանալով վերադառնալ նրանց ետեւից: Երբ ուղղաթիռում պայուսասկից ազատում են աղջնակին նա վախից սկսել է լացել: Փրկարարը շոյել է նրա գլուխն ու իջել է նրա մոր ետեւից:
Ըստ NEWSru.com-ի, իր հետ հեղեներից բացի նաեւ փոթորիկներ բերած ցիկլոնը Նոր Հարավային Ուելս նահանգի հյուսիսային հատվածով շարժվում է դեպի հարավ: Ակնկալվում է, որ արդեն վաղը վատ եղանակները կասնեն նահանգի մայրաքաղաք` Սիդնեյ:











