ՌԼԴԿ-ի առաջնորդ Ժիրինովսկու վրա թթու կաղամբ են շպրտել։ Միջադեպը տեղի է ունեցել Կիեւում մամուլի ասուլիսի ժամանակ. Տեղի լրագրողուհիներից մեկը նրան ուկրաինոֆոբ է անվանել ու նրա վրա է շպրտել թթու կաղամբը։
Դրանից հետո, ըստ «Ինտերֆաքսի», Ժիրինովսկին կանչել է իր թիկնապահներին, աղջկան անվանել է «շիզոֆրենիկ», որին վճարել էին մամուլի ասուլիսի ժամանակ սկանդալի համար:
Ժիրինովսկին վեր է ցատկել տեղից` պահանջելով իր թիկնապահներին. «Հեռացրե՜ք այս խելագարին: Հիմա՜ր: Ու՞ր են իմ գեներալները»: Դրանից հետո աղջկան դուրս են հանել դահլիճից իսկ Ժիրինովսկին շարունակել է. «Ահա՜, տեսնու՞մ եք: Նա պետք է ծննդաբերի: Նրան առաջադրանք են տվել: Ահա եկել եմ հայրենի Ուկրաինա, եւ ինչ-որ լիրբ աղջիկ կաղամբ է շպրտում: Լավ թթված կաղամբ»,- ասել է նա, հայտնում է «Նոր Ռեգիոն»-ը:
Ինչպես պարզաբանել է պարբերականը, ակտիվիստուհուն վրդովվեցրել է մամուլի ասուլիսում ասված այն խոսքերը, որ Ուկրաինային չի հաջողվի պայմանավորվել Ռուսաստանի հետ գազի սակագներն իջեցնելու համար: Ուկրանայի տնտեսությունը պետք է առանձին լինի, եթե նա չի ցանկանում միանալ «Սլավոնական միությանը», պարզաբանել է Ժիրինովսկին:
«Լեհաստանն ու Ուկրաինան միշտ կանգնած են եղել արեմուտքի եւ ամենահարուստ երկրի` Ռուսաստանի միջեւ: Ուկրաինան խնդիրներ ունի: 9 կամ 90 մլրդ: Արեւմուտքը միշտ հակադրվել է սլավոնական ժողովուրդների միությանը: Նրանք մեծ բավարարությամբ կբաժանեին սլավոնական ժողովրդին»,-հայտարարել է նա:
Ըստ «Կորիսպոդենտ.net» պարբերականի, Ժիրինովսկու վրա կաղամբ շպրտած աղջիկը բղավել է «Թող կորչեն շովինիստներն Ուկրաինայից»: Արդեն այն բանից հետո, երբ լրագրողուհուն հանել են դահլիճից, իսկ Ժիրինովսկուն իր իսկ խնդրանքով բացատրել են, թե նշանակում «ուկրաինաֆոբ» բառը, նա հայտարարել է.«Նա հիմար է, ես որեւէ մեկին չեմ սիրում եւ պարտավոր չեմ սիրել»:
Ժիրինովսկին ավել վաղ բազմիցս է իրեն թույլ տվել կոպիտ արտահայտություններ անել Ուկրաինայի հասցեին, որի համար նրան այդ երկրում նույնիսկ 2006 թվականին ժամանակավորապես հայտարարել են պերսոնա նոն գրատա:











