Տոկիոյի բնակչուհիներն ամբողջ գիշեր սիրո բարձրաձայն խոստովանություններ են լսել, իսկ մնացածներն անքուն գիշեր են անցկացրել: Ճապոնիայի մայրաքաղաքում սիրահարված տղամարդիկ իրենց զգացմունքների մասին բարձրաձայն եւ հրապարակային խոստովանել են իրենց ընտրյալներին:

Ավանդույթը ձեւավորվել է հինգ տարի առաջ: Կանայք որպես հանդիսատես դիտում են իրենց  երկրպագուների  ելույթները։ Շոուի կազմակերպիչները հրավիրում են նաեւ ընտանեկան զույգերին:

Տոկիոյում կարծում են, որ հրապարակային եւ բարձրաձայն սեր խոստովանելն ամրապնդում է հարաբերությունները: Այն տղամարդիկ, որոնք ամաչում են միայնակ խոստովանել, հանդես են գալիս խմբերով, հաղորդում է  ntv.ru-ն: