Բրիտանական մեդիաընկերության աշխատակցուհի, 45-ամյա Շելի Ֆոգարթիի մոտ հիստերիա է սկսվել ուղիղ եթերում, երբ հյուրերից մեկը նրան ցույց է տվել ստուդիայում գտնվող մկանը:
«Ես տեսա, որ իմ հյուրը` Մայքլ Լիննելը բռնեց կուրծքն ու փորձում էր ինչ-որ բան ցույց տալ: Ես կարծեցի, թե նրա մոտ սրտի կաթված է, բայց նա միայն ծիծաղելով ասաց, ո մուկ է տեսել»,- ավելի ուշ պատմել է Ֆոգարթին:
Կրծողը հասցրել է կայծակնային արագությամբ թռչել սեղանի վրա, եւ Շելին սարսափահար թռել է տեղից` անբնական ձայներ հանելով: Նա սկզբում փորձել է զսպել իրեն, սակայն երբ մուկը երկրորդ անգամ է բարձրացել սեղանին, Շելին Ֆոգարթին հայտարարել է, թե հրաժարական կտա, եթե կրծողին չհեռացնեն: Ղեկավարության հրամանով հաղորդումը տեղափոխել են հարեւան ստուդիա, մինչեւ մկանը բռնելը:











