ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Յորք քաղաքում 88-ամյա Դեւիդ Քայմի վերջին ուղին դեպի գերեզման անցել է Burger King-ով: Հարազատները գերեզմանոցի ճանապարհին հանգուցյալի մարմինը տարել են ֆասթֆուդի օբյեկտ:
Ավելին, թաղման ժամանակ հարազատները հանգուցյալի դագաղում համբուրգեր են դրել եւ դա պատահականություն չէր:
Քայմի դուստրը` Լինդա Ֆիլը, ընդգծել է, որ հարազատների արարքում կատակի ոչ մի նշույլ չի եղել: Համբուրգերների օգնությամբ նրանք ցանկացել են իրենց հարգանքի վերջին տուրքը մատուցել հանգուցյալին, հաղորդում է Vesti.ru-ն:
Բանն այն է, որ այն բանից հետո, երբ 25 տարի առաջ Դեւիդ Քայմը կորցրել է կնոջն ու մորը, նա սկսել է սնվել ֆասթֆուդով, ինչը նրա կինն արգելում էր:
Լինդայի խոսքով` հայրը երջանիկ կյանք է վարել եւ փորձել է ոչնչում իրեն չսահմանափակել:











