Հազվադեպ սննդային խանգարման պատճառով 43-ամյա ամերիկուհին հաճույքով սնվում է կատվի մազով, որը հայթայթում է իր իսկ կատվից:
Դեթրոյտ քաղաքի 43-ամյա բնակչուհին պնդում է, որ սկզբում իր սիրելի փափկամազի բրդի համտեսումը իրեն կենդանու հետ միավորվելու զգացողություն է տվել, սակայն վերջին տարիներին նրա մոտ կախվածություն է առաջացել: «Ես առանց կատվի մազի երկու ժամ էլ չեմ կարող ապրել»,-խոստովանել է Լիզան:
Ընդհանուր առմամբ կինը կուլ է տվել մազե գնդիկների մոտ 3200 չափաբաժին, որից յուրաքանչյուրը խոշոր մետաղադրամի չափի է, տեղեկացնում է «LifeNews»-ը:
Մասնագետների կարծիքով` կնոջ վարքագիծը հոգեկան խանգարման պատճառ է եւ առողջության համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել:











