Սերբական հեռուստաալիքներից մեկի լրագրողները երկրի վարչապետ Իվիցա Դաչիչի «գլխին սարքել են»: Նրանք վարչապետին հրավիրել են «Առաքելությունն անիրագործելի է» շոուին, որի հաղորդահարուհին առանց ներքնազգեստի է եղել եւ չափազանց կարճ զգեստով:
Հաղորդավարուհու եւ վարչապետի զրույցը նկարահանել է թաքնված տեսախցիկը: Սկզբում աղջիկը՝ Playboy ամսագրի նախկին մոդելը, Դաչիչին բացահայտ «սադրել է» իր կիսաշրջազգեստով, որը շատ քիչ բան էր թաքցնում, այնուհետեւ այնպես է նստել, որ վարչապետի առջեւ լիարժեք տեսարան է բացվել: Տեսախցիկը ֆիքսել է ինչպես կանացի բարեմասնությունները, այնպես էլ քաղաքական գործչի արձագանքը:
Սկանդալային տեսանյութը YouTube-ում տեղադրվել է հունվարի 29-ին եւ մեկ օրում միլիոնից ավելի դիտում ունեցել: Այն խիստ քննադատության է ենթարկվել Սերբիայի լրագրողների անկախ ասոցիացիայի (NUNS) կողմից, գրում է utro.ru-ն:
Լրագրողների ասոցիացիան քննադատել է շոուի հեղինակներին:
Իվիցա Դաչիչը կարգադրել է պարզել անհարմար դրության ստեղծման համար պատասխանատու անձանց, հայտնել է վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Իվիցա Տոնչեւը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հարցին, թե ինչպես է պատահել, թր Դաչիչը թաքնված տեսախցիկի զոհ է դարձել, խորհրդականը պատասխանել է, որ հեռուստաշոուի կազմակերպիչները չարաշահել են վարչապետի՝ լրագրողների հանդեպ տածած վստահությունը:











