Արեւմտյան Եվրոպայի ամենաբարձր Shard (Բեկոր) երկնաքերի վրա, որը գտնվում է Լոնդոնում, դիտարկման հրապարակ են բացել: Լոնդոնի քաղաքապետն այցելելով ավելի քան 300 մետր բարձրություն ունեցող շենքի վրա, հպարտորեն ասել է, որ այստեղից երեւում է ոչ միայն Բրիտանիայի ողջ մայրաքաղաքը, այլեւ՝ Փարիզը:
«Բեկորի» դիտարկման հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է փետրվարի 1-ին: Այստեղից տեսանելիությունը կազմում է 60 կմ:
Դիտրակման հրապարակները գտնվում են շենքի 68-րդ, 69-րդ եւ 72-րդ հարկերում: Շենքի գնդաձեւ կառուցվածքը թույլ է տալիս քաղաքը տեսնել ափի մեջ: «Այս տեսարանը պարզապես հրաշալի է: Այնպիսի զգացողություն է, կարծես օդանավով թռչում ես Լոնդոնի վրայով, թեեւ գտնվում ես անշարժ վիճակում: Այստեղից կարելի է տեսնել նույնիսկ Փարիզը»,- վստահեցնում է քաղաքապետ Բորիս Ջոնսոնը:
Տոմսի գինը բավական բարձր է՝ 40 դոլար (երեխաների համար՝ 30 դոլար):
Հիշեցնենք, որ Քաթարի կառավարության կողմից կառուցված հսկա շենքի բացումը տեղի է ունեցել ամռանը:











