ԱՄՆ Կոլորադո նահանգի Քոնիֆեր քաղաքում դպրոցականների ռոբոտատեխնիկայի ակումբի անդամները որոշել են օգնել 9 ամսական հաշմանդամ կատվին` Ֆլիփեր անունով, որին ցանկանում էին քնեցնել բնածին արատի պատճառով: Աշակերտները կատվի համար յուրօրինակ սայլակ են պատրաստել, որի օգնությամբ կենդանին կարող է ինքնուրույն տեղաշարժվել:

Կատվի ազդրերն ու հետեւի թաթերը 90 աստիճանով թեքված են, որի հետեւանքով քայլելիս նրա հետեւ թաթերը քսվում են գետնին, հաղորդում է Denver Post-ը:

Դպրոցականների պատրաստած սայլակը օգուտ է տվել եւ կատվի առողջական վիճակը զգալիորեն բարելավվել է, հաղորդում է «Սեգոդնյա news»-ը: