Ամերիկյան Միսիսիպի նահանգում պտուտահողմի հետեւանքով տասներկու մարդ է տուժել, գրում է CNN-ը: Զոհերի մասին տեղեկություն չկա:
Ամենաշատ տուժել է նահանգի կենտրոնում գտնվող Հաթիսբերգ քաղաքը, գրում է gazeta.ru-ն:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ավերվել է շուրջ 50 բնակելի տուն, վնասվել են տասնյակ մեքենաներ: Միսիսիպիի հարավային շրջանների բնակիչներին հորդորել են անվտանգ տեղերում մնալ: Փոթորիկն ուղեկցվում է տեղատարափ անձրեւներով, իսկ քամու արագությունը հասնում է 22մ/վրկ.-ից մինչեւ 45 մ/վրկ.:
Այժմ տորնադոն շարժվում է դեպի հարեւան Ալաբամա նահանգ: Նահանգում մի քանի դպրոցներ են փակվել:











