Ֆիլիպիններում սատկել է աշխարհի ամենախոշոր կոկորդիլոսը: Վեցմետրանոց սողունի քաշը մեկ տոննայից ավելի էր:

Հայտնի չէ, թե ինչն է դարձել հսկայի մահվան պատճառ, որը մինչեւ այգում հայտնվելը առնվազն մեկ մարդու մահվան պատճառ էր դարձել:

Հաղորդվում է, որ կոկորդիլոսի որովայնը փքվել է, եւ նա մի քանի ժամ անց սատկել է, հայտնում է «utro.ru»-ն: LifeNews-ը հաղորդում է, որ Ֆիլիպինների Բունավան քաղաքի բնակիչները չեն կարողացել զսպել արցունքները, երբ իրենց սիրելիին սատկած են հայտնաբերել:

Գիշատիչը Գինեսի ռեկորդների գրքում էր հայտնվել 2011թ. սեպտեմբերին: Երբ կոկորդիլոսին կշռել եւ չափել էին, պարզվել էր, որ նրա քաշը 1000 կգ է, իսկ երկարությունը 6,17 մ: Գիշատչի դեմ որս էին հայտարարել տեղի բնակիչները, երբ 2009թ. սողուններից մեկը կծել էր երեխայի: Կոկորդիլոսին հետապնդել էիեն երեք շաբաթ: