Բրազիլիայի Սանտո Անտոնիո դե-Պլատինա քաղաքի բնակիչը YouTube-ում տեսանյութ է տեղադրել որն անվանել է «Սարդերի անձրեւ»: Տեսանյութում երեւում է, թե ինչպես հազարավոր միջատներ պոկվում են ծառերի տերեւներից եւ բարձավոլտ հաղորդալարերից եւ ցած ընկնում: Տպավորություն է ստեղծվում, որ միջատները երկնքից են ընկնում:

«Դեռեւս անհայտ են միջատների նման վարքի պատճառները, բայց մենք կհետաքննենք եւ այստեղ կտեղադրենք այդ հարցի պատասխանը»,-գրել է տեսանյութի հեղինակը, հաղորդում է Pravda.ru-ն:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դրանք եղել են, այսպես կոչված, «սոցիալական սարդեր» (Anelosimus eximius), որոնք զանգվածային տարածքներ են բռնում Հարավային Ամերիկայում: Հավաքվելով միասին, սարդերը հսկայական ցանց են ստեղծել: Միջատների քանակը մեկ շղթայում կարող է հասնել մինչեւ 50 հազար հատի: