Ամերիկյան Մոնտանա նահանգի գլխավոր հեռուստաընկերություններից մեկի եթերով հայտնել են, որ կենդանի մեռյալները դուրս են եկել գերեզմաններից:

Բնակչությունը խուճապի է մատնվել: Փետրվարի 11-ի երեկոյան KRTV-ի հեռուստաշոուն ընդհատվել է, թե իբր «կենդանի մեռյալները դուրս են եկել գերեզմաններից եւ հարձակվում են ողջերի վրա:

Ցածր, թավ ձայնն այդ մասին հայտարարել է հեռարձակմանը զուգահեռ: Անհայտ մեկնաբանը մարդկանց խորհուրդ է տվել չմոտենալ զոմբիներին եւ փորձել կանգնեցնել նրանց, դրանով կզբաղվեն  դրանց էպիկենտրոն  մեկնող հատուկ ուժերը, հայտնում է International Business Times-ը:

Հեռուստադիտողները խուճապի են մատնվել եւ սկսել զանգահարել ոստիկանություն: Լրագրողները ստիպված հայտարարություն են հրապարակել այն մասին, որ իրենց ալիքը ենթարկվել է հաքերների հարձակման, ինչի հետեւանքով եթերում ապատեղեկատվություն է հայտնվել, հաղորդում է vesti.ru-ն:

Որոշ լրագրողներ զոմբիների մասին կատակը կապում են Walking Dead (Կենդանի մեռյալներ) հայտնի հեռուստասերիալի էկրաններ վերադառնալու հետ, որի վարկանիշը բարձր է եղել նույնիսկ այն ժամանակ, երբ ամբողջ երկիրը դիտում էր Grammy մրցանակաբաշխությունը: