Քալիֆորնիայի բնակիչը փրկվել է մահից` ցած ընկելով 4 կմ բարձրությունից, երբ նրա անկարգելը (պարաշյուտ) ժամկետից շուտ է բացվել: Տղամարդը նման վտանգավոր վիճակում հայտնվել է Skydive Monterey Bay դպրոցում երկու տարվա ուսուցումից եւ 29 հաջող թռիչքներից հետո:

Տեսագրության մեջ, որ արվել է պարաշյուտին ամրացված տեսախցիկից, երեւում է, թե ինչպես է Ֆլորեսն ուրախանում օդում` թռչելով օդանավից: Սակայն վայրկյաններ անց նա զգացել է, որ պարաշյուտը բացվել է 4 կմ բարձրության վրա: Նման բարձրությունից թռչելու համար պարաշյուտը պետք է բացել երկու կմ բարձրությունից:

Նա դեռ օդում կորցրել է գիտակցությունը, սակայն ընկել վայրէջքի գոտում: Վրա հասած ընկերները նրան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց:

Մոտ երկու շաբաթ Ջերարդո Ֆլորեսն անգիտակից վիճակում է եղել, հետո, սակայն, ուշքի է եկել: Անկման հետեւանքով նա միայն ողերի կոտրվածք եւ լեզվի կտրված վնասվածք է ստացել: ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունում նրան ասել են, թե նա աշխարհի ամենաերջանիկ մարդն է: